211652_close_icon

Երևանաբնակ 425 երեխաներ հունիսի 19-ին կմեկնեն մարզաառողջարանային ճամբարներ

views-count1273 դիտում article-date 15:44 17-06-2015
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստը կանցկացնեն մարզաառողջարանային ճամբարներում: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա: Ավտոբուսները ճամբարներ կուղևորվեն վարչական շրջանների աշխատակազմերի վարչական շենքերի հարակից տարածքից`հունիսի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:

Նմանատիպ նյութեր