1494 դիտում
21:14 06-08-2014
Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ
ՀՀ կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երևանաբնակ 425 երեխաներ: Սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղում երեխաների հանգստի պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Ընդհանուր առմամբ երեք հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգստը կանցկացնի մայրաքաղաքի վարչական 12 շրջանների 1175 աշակերտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
13:15 01-08-2017
Երևանաբնակ 425 երեխաներ 3-րդ հերթափոխով մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ
1183 դիտում
15:44 17-06-2015
Երևանաբնակ 425 երեխաներ հունիսի 19-ին կմեկնեն մարզաառողջարանային ճամբարներ
1156 դիտում
15:08 19-06-2015
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շուրջ 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ
Այս բաժնից
490 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1288 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
778 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր