1221 դիտում
14:31 16-06-2015
Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Ռայներ Մորելի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ շեշտելով, որ նրա գործունեությունը հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման համար արդյունավետ է եղել: Շեշտելով, որ Գերմանիան Հայաստանի կրթական ոլորտի կարևոր գործընկերներից է՝ նախարարն ընդգծել է հատկապես վերջին տարիների միջբուհական կապերի դինամիկ զարգացումը, Երևանում Գյոթեի անվան գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը, Հայաստանի դպրոցներում գերմաներենի ուսուցմանը և Գերմանիայի Հալլե Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնի գործունեությանը ուղղված Գերմանիայի կառավարության աջակցությունը:
ՀՀ ԿԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ մայիսի 14-15-ը, Երևանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակցության համար: Դեսպանն իր հերթին շնորհավորելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակրպվածության համար՝ շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այդ միջոցառման իրականացման գործում մեծ է եղել նախարարի անձնական ներդրումը: Ռ. Մորելը նշել է նաև, որ իր՝ իբրև դեսպանի աշխատանքային գործունեության մեջ կրթության ոլորտը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել, իսկ Հայաստանում աշխատելը եղել է հաճելի. ինքն այստեղից հեռանում է սիրով և տպավորված՝ պատմական երկրի անցած ճանապարհով:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը, հայ-գերմանական կրթական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար, դեսպան Ռայներ Մորելին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր:
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
16:25 29-07-2015
Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի հետ
802 դիտում
18:33 26-06-2015
Նախագահն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին
958 դիտում
18:08 29-06-2015
Օմբուդսմենն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար