211652_close_icon
views-count982 դիտում article-date 13:16 16-06-2015

Նոբելյան հանձնաժողովը հրաժարվել է ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունից

Օսլոյում Նոբելյան մրցանակների հանձնման հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը՝ կապված աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի հետ, հաղորդում է dw.de-ն: Կենտրոնական գրասենյակը այդ կապակցությամբ հունիսի 15-ին հայտնել է, որ համատեղ աշխատանքը ՖԻՖԱ-ի հետ դադարեցվում է այնքան ժամանակ, մինչև որոշ հանգամանքներ չփոխվեն: Միևնույն ժամանակ հանձնաժողովի ներկայացուցիչները հրաժարվել են ուղիղ կերպով մեկնաբանել կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները, որոնք ներկայացվել են ՖԻՖԱ-ի ղեկավար աշխատակիցներին: Նշենք, որ ՖԻՖԱ-ի և Նոբելյան հանձնաժողովի միջև համագործակցությունը սկսվել է 2012 թվականին: Կազմակերպությունները հեղինակն են «Ձեռքսեղմում՝ հանուն խաղաղության» նախաձեռնության, որը կոչ է անում թիմերի կապիտաններին յուրաքանչյուր խաղից առաջ իրար ձեռք սեղմել, ինչպես նաև նույն կերպ ողջունել մրցավարներին:

Նմանատիպ նյութեր