Երևանում բախվել են տնօրենի Mercedes-ը և երաժշտի հեծանիվը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 15-ին, ավտոմեքենայի և հածանվի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան 56 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Սերգեյ Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի 19 UO 204 համարանիշի և Երևանի բնակիչ, 19-ամյա Սարգիս Օհանյանի վարած հեծանիվը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Օհանյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ս. Ստեփանյանը աշխատում է «Էյ-Էմ հարկեր և հաշվապահություն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ս. Օհանյանը մասնագիտությամբ երաժիշտ է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի