Instagram-ի նոր աստղը «այլմոլորակային»-կատուն է
Aliencatmatilda-ն Instagram-ի նոր աստղն է: «Այլմոլորակային»-կատուն երկու ամսում արդեն 34 հազար հետեւող ունի: Մատիլդա անունով կատուն ի ծնե տառապում է աչքերի հիվանդությամբ, որը նրան «այլմոլորակային»-ի տեսք է հաղորդում: Չնայած դրան, կատվի տերերը սիրում եւ փայփայում են նրան:
Մատիլդան հավատարիմ ընկեր ունի: Նրա հետ նաեւ մի շուն է բնակվում: