Տորկիում կներկայացնեն Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված խոհարարական «Կրեմներ և պատիժներ» գիրքը
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով բրիտանական «The Guardian»-ին, Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված խոհարարական «Կրեմներ և պատիժներ» (Creams and Punishments) գիրքը կներկայացնեն Տորկիում սեպտեմբերին` դետեկտիվների թագուհու ծննդյան 125 ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում: Գրքում հավաքված են այն ուտեստների բաղադրատոմսերը, որոնցում Քրիստիի վեպերի կերպարները թույն էին ավելացնում:
Հավաքածուի հեղինակը ֆրանսիացի կին գրող Աննա Մարտինելլին, ով միջոցառման շրջանակներում ոչ միայն կպատմի ուտեսների մասին, այլև` ցույց կտա, թե ինչպես դրանք պատրաստել (առանց թույնի), ինչպես նաև կառաջարկ համտեսել:
Խոհարարական ցուցադրությունը կանցնի Տորկիում գտնվող Ագաթա Քրիստիի տանը: