Ղրիմում ստորջրյա հնագույն քաղաք է ուսումնասիրվում
Սանկտ-Պետերբուրգի գիտական արշավախումբը սկսել է Ղրիմի հնագույն քաղաքի՝ Ակրայի ուսումնասիրությունը: Քաղաքը ջրի տակ է անցել մոտ 1.5 հազար տարի առաջ: Առաջնահերթ, մասնագետները կպեղեն մի բնակելի շինության մնացորդներ: Այն կառուցվել է Քրիստոսից առաջ IV դարում:
Հետազոտությունները ոչ միայն նոր բացահայտումների կհանգեցնեն, այլեւ կնպաստեն ՙջրային հնագիտության՚ մեթոդների եւ տեխնոլոգիաների զարգացմանը: