211652_close_icon
views-count822 դիտում article-date 13:06 06-06-2015

Օգտվելով վաճառողի անուշադրությունից՝ դարակից գողացել է 800.000 դրամ

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Տարոն թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1943 թ. ծնված Ռիփսիկ Մ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, նշված թաղամասում գտնվող բանջարեղենի խանութից առևտուր կատարելիս, օգտվելով վաճառողի անուշադրությունից, դարակից գողացել է 800.000 դրամ: Հունիսի 4-ին պարզվել է, որ տուժողը 1976 թ. ծնված Մարգարիտա Ա.-ն է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր