1896 դիտում
21:10 05-06-2015
Հարուցվել է քրեական գործ՝ քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին, Լոռու մարզային վարչության երկու քննիչ Ստեփանավանի Բաղրամյան և Մեղապարտ փողոցների խաչմերուկում նկատել են վիճաբանող և միմյանց քաշքշող մոտ 20-30 անձանց:
Մոտենալով և ներկայանալով որպես ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ՝ պահանջել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հարձակվել են քննիչների վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քննիչների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը, մեկ անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
09:45 28-06-2014
Քրեական գործ է հարուցվել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ․ ՀԺ
1798 դիտում
22:32 08-06-2015
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՔԾ քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
2895 դիտում
22:53 13-11-2015
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր