Աշխարհի ամենատարեց կոկորդիլոսը դարձավ 112 տարեկան. տեսանյութ
                        Ավստրալիայի արգելոցներից մեկում բնակվող Կասսիուս Կլեյ անունով կոկորդիլոսը ռեկորդակիր է: Օրերս նա դարձավ 112 տարեկան: Գիննեսի ռեկորդների գրքում նա գրանցվել է 2011 թվականին` որպես ամենախոշոր եւ ծեր կոկորդիլոս: Գիշատչի երկարությունը 5 մետր 48 սմ է, քաշը` 1 300 կգ: 
Տարեդարձի առթիվ կոկորդիլոսը հավի մսից պատրաստված տորթ է ստացել, իսկ նրա վանդակը զարդարել են փուչիկներով: 
Նրան անվանակոչել են բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալիի պատվին: Բռնցքամարտիկի իրական անունը Կասսիուս Կլեյ է:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


