Աշխարհի ամենատարեց կոկորդիլոսը տոնում է 144-ամյակը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Հենրի անունով աշխարհի ամենատարեց կորորդիլոսը տոնում է 144 ամյակը:
Կոկորդիլոսը բնակվում է հարավաֆրիկյան Քվազուլու Նաթալ շրջանի Crocworld արգելոցում: Կենդանաբանների տվյալներով՝ Հենրին ծնվել է Բոթսվանայում: Նրան բռնել եւ արգելոց են տարել այն ժամանակ, երբ 1903 թվականին կերել է մի քանի երեխայի:
Այսօր Հենրին օրվա մեծ մասն անցկացնում է արեւի շողերի ներքո տաքանալով: