35030 դիտում
17:27 01-06-2015
Խոշոր ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հայկազ Սարգսյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 004 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի պարսպին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Սարգսյանը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վահան Առաքելյանն ու Արմեն Աղեկյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է անիվի ծակվելը, և եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր և մեքենայի ուղղությունը չթեքեր դեպի պատի կողմը, ապա հնարավոր է ՝ վթարը ավելի խոշոր լիներ և նրա մեքենան բախվեր մի քանի տրանսպորտային միջոցների:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+