890 դիտում
12:22 01-06-2015
ՀՀԿ-ական երիտասարդները բացահայտեցին և մշակեցին պրոհայկական ինֆորմացիայի տարածման նոր մեդիաուղիներ. լուսանկարներ
Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի կողմից կազմակերպված <<Մեդիա կոնֆերանս>>-ը, որը միտված էր արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի ավելացմանն ուղղված նոր մեդիա գործիքների և հնարավորությունների բացահայտմանը:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ ուղղություններ և որոշվեց, թե ով կոնկրետ որ հարթակում ինչ գործունեություն պետք է ծավալի:
Նշենք, որ ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել ինֆորմացնել երիտասարդ կուսակցականներին, թե առհասարակ ինչ հարթակներ են առկա պրոհայկական ինֆորմացիայի տարածման համար, ծանոթացնել նրանց տեխնիկական ձևաչափերին, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, իսկ հյուրերից ակնկալվում էր համապատասխան փորձի փոխանակում, անհրաժեշտ ռազմավարական գիտելիքների հաղորդում և խորհրդատվություն` հետագա աշխատանքների իրականացման համար:
Ինչ վերաբերում է ծրագրի հետ կապված աշխատանքներին, դրանք պարբերաբար հետևողականորեն կստուգվեն, կթարմացվեն, կմշակվեն նոր մեթոդներ և կկիրառվեն առավել կատարելագործված մեդիա գործիքներ` նպատակների արդյունավետ իրականացման համար:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
850 դիտում
23:05 30-05-2015
Երիտասարդ ՀՀԿ-ականները փորձում են գտնել և զարգացնել նոր մեդիաուղիներ
Այս բաժնից
715 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
727 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
655 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով