Ճապոնիայի դաշտերի վառ նկարները բացատրություն ունեն: Դա տաղանդավոր հողատերերի աշխատանքն է, որոնք գիտեն՝ ինչպես ստեղծել իսկական գլուխգործոցներ: Ամեն տարի նրանք դաշտերում ցանում են մի քանի տեսակի բրինձ:
Արդյունքը՝ հսկա և գեղեցիկ նկարներ: Դրանք հիմնականում Ճապոնիայի ազգային հերոսների նկարներն են: Արվեստի այս տեսակը մեծ տարածում ունի երկրում և կոչվում է տամբո: Առաջին այսպիսի նկարն արվել է դեռևս 90-ականներին: