211652_close_icon
views-count15129 դիտում article-date 16:33 30-05-2015

Երևանում մի խումբ երիտասարդներ փողոցում իրենց անակնկալ պարով ապշեցրին հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր կեսօրին, Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, մի խումբ երիտասարդ տղաներ և աղջիկներ կամավոր սկզբունքով ներկայացրին հայկական ազգային երգն ու պարը՝ զուռնա-դհոլով: Հանդիսատեսն ինչպես ավագ, այնպես էլ միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչներ էին: Իսկ նրանք այնքան էին ոգևորվել, որ իրենք էլ պարի բռնվեցին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պարի մասնակիցներն ասում էին, որ իրենց այս քայլին մեկ անուն են տալիս՝ պարենք հայերեն, և ուրախ են, որ այս և նմանատիպ պարերը շարունակում է անշահախնդրորեն ժողովրդին մատուցել «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, իսկ որոշ մարդիկ, ովքեր իրենց դնում են պարարվեստի ասպարեզում «ծակ» պրոֆեսորների տեղ, թող իրենց պարը շարունակեն պարել, որտեղ քեֆները փչի, բայց չխանգարեն հայկական ավանդական պարի տարածմանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր