Հալեպի մերձակայքում նետված բարելային ռումբերի պայթյունից 40-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել
Հալեպի մերձակայքում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել և ևս մի քանի տասնյակ բնակիչ վիրավորվել բարելային ռումբերի պայթյուններից: Այդ մասին հայտնել են Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային կենտրոնի աշխատակիցները:
Վերջիններիս փոխանցմամբ՝ ռումբերը նետել են Սիրիայի կառավարական ուժերը: Դրանք ընկել են Հալեպի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածում: Հարվածի տակ է հայտնվել նաև Ալ-Բաբ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ:
Նշենք, որ բարելային ռումբը մետաղական տակառներից հավաքված հզոր ռազմամթերք է՝ լիցքավորված համակցված պայթուցիկներով: Այն նետում են ուղղաթիռներից: