211652_close_icon
views-count10011 դիտում article-date 11:31 30-05-2015

Նոր մանրամասներ՝ հիվանդության պատճառով մահացած 19-ամյա զինծառայողի մասին. նա հոսպիտալում չի մահացել

Հիվանդության պատճառով մահացած 19-ամյա Խդր Սարոյանը հոսպիտալում չի մահացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը: Նա պատմեց, որ տղան բուժում է ստացել հոսպիտալում, բայց երբ արդեն հասկացել են, որ բժշկությունն անզոր է հիվանդության դեմ, ծնողներին թույլ են տվել տղային տանել տուն: «Ծնողները մինչեւ այդ էլ գնում-գալիս էին, բայց մոտ 10 օր է, ինչ տանն էր ու հենց տանն էլ մահացել է»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կրկին անդառնալի կորուստ է գրանցվել հայկական բանակում: Արագ զարգացող քաղցկեղի հետեւանքով մահացել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Խդր Սարոյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը: Նա նշել էր, որ Խդրը մինչեւ ծառայության մեկնելը Մանկավարժական համալսարանում է սովորել: Ընտանիքիում երկու երեխա են: Ինքն ընտանիքի միակ տղան էր եւ եւս մեկ քույր ունի: Ընտանիքը սոցիալապես անապահով է և անասնապահությամբ է զբաղվում: «Նա այստեղ առողջ էր: Հիվանդությունը բանակում է ի հայտ եկել ու կայծակնային արագությամբ զարգացել: Դեպքն այս գիշեր է տեղի ունեցել: Բայց մեր խիղճն էլ չի տանում ծնողներին հասցնել, որովհետեւ մենք էլ շատ ծանր ենք տանում, շատ»,- ավելացրել էր գյուղապետը: Խդր Սարոյանը 5 ամիս էր, ինչ մեկնել էր ծառայության:

Նմանատիպ նյութեր