5619 դիտում
14:05 13-02-2014
Նոր մանրամասներ հիվանդանոցում մահացած զինծառայողի մասին
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին հիվանդանոցում մահացած զինծառայող, 19-ամյա Արշակ Զադայանը ծառայում էր Արարատի զորամասներից մեկում:
Ավելին, նա Պաշտպանության նախարարության զորքերի ծառայության վարչության պետի տեղակալի քրոջ որդին է։ Ծառայում էր Արարատի զորամասերից մեկում եւ ծառայության էր մեկնել անցյալ տարվա գարնանը: Օրեր առաջ նա թոքաբորբով տեղափոխվել է Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալ, սակայն տեսնելով, որ տղայի վիճակը վատանում է, նրան տեղափոխել են Արաբկիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը ասաց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 12-ին Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալում սուր թոքաբորբով հիվանդ զինծառայող է մահացել: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ տեղեկությունների մահացածը 1995 թվական ծնված Զադայան Արշակն է, ով զորակոչվել է 2013-ին՝ Գորիսից: Նա մի քանի օր է բուժվում էր զինվորական հոսպիտալում:
Նմանատիպ նյութեր
10496 դիտում
15:14 18-09-2014
Նոր մանրամասներ այսօր հակառակորդի կրակոցից մահացած 24-ամյա զինծառայողի մասին
10041 դիտում
11:31 30-05-2015
Նոր մանրամասներ՝ հիվանդության պատճառով մահացած 19-ամյա զինծառայողի մասին. նա հոսպիտալում չի մահացել
11551 դիտում
11:15 11-12-2015
Երեկ ինքնասպանության փորձ կատարած զինծառայողի մայրը մահացած է. նա ՌԴ-ից եկել է` հայրենիքին պարտքը տալու. մանրամասներ
Այս բաժնից
1210 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
757 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը