Ինդոնեզիայում ավտովթարի զոհ է դարձել առնվազն 17 երեխա
Ինդոնեզիայի Սումատրա կղզում ավտովթարի զոհ է դարձել առնվազն 17 երեխա: Նախնական տվյալներով, շուրջ 50 երեխայի տեղափոխող բեռնատարի անվադողը պայթել է, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ: