211652_close_icon
views-count838 դիտում article-date 09:42 23-05-2015

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործերը ուղղակի հրաշալի են. Հժ

«Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործերը ուղղակի հրաշալի են չնայած այդ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, Անդրանիկ Մանուկյանը նախորդ տարի 3,5 միլիոն դոլարի չափով փոխառություն է տվել տոկոսով փող, որոնց տոկոսներից 118 հազար դոլար եկամուտ է ստացել: Դեսպանը նաև հայտարարագրել է 345 միլիոն դրամ, 3,5 միլիոն դոլար (փոխաոության հետ կառյ չունեցող) և 380 հազար եվրո դրամական միջոցներ: Ընդհանուրը մոտ 4,7 միլիոն դոլար: Դեսպանի կինը Անահիտ Մանուկյանը, նախորդ տարի հայտարարագրել է 12 միլիոն դրամ և 102 հազար ԱՄՆ դոլար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր