1049 դիտում
21:56 21-05-2015
Արցախի վարչապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարնների՝ հիմնադրամի խորհրդի նախագահ Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: «Մեր ներուժի գլխավոր հենասյուներից մեկը հայոց սփյուռքն է, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում Արցախի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում: Ողջունելի է, որ սփյուռքի ծրագրերի զգալի մասն իրագործվում է հիմնադրամի միջոցով, իսկ ԼՂՀ կառավարությունը միշտ աջակցում է այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- ընդգծել է վարչապետը:
Արայիկ Հարությունյանը համառոտ ներկայացրել է պետության կենսագործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության մեջ գրանցված հաջողություններին, ինչպես նաև՝ առաջիկա տարիների տնտեսական գլխավոր նախագծերին: Վարչապետը հանդիպման վերջում պատասխանել է հիմնադրամի ներկայացուցիչներին հուզող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
22:47 15-09-2015
Արցախի վարչապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների
7800 դիտում
13:11 11-09-2017
Արցախի վարչապետի պաշտոնակատարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1290 դիտում
11:09 21-05-2014
Արցախի վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների հետ
Այս բաժնից
844 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
322 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7249 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է