10288 դիտում
10:15 21-05-2015
Ակնհայտ է մեկ բան՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, նրանք ընդամենը նախազգուշացրել են. Ժողովուրդ
«Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը և վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին և թափքին: Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանից Գորիս գնալիս է եղել, երբ 30-րդ կիլոմետրի ոլորաններում դարանակալած անձինք կրակ են բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ 10 րոպե: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մեքենայի վրա կրակոցներին, կատակեց, թե երևի «ծիտ էին որսում»:
Մարզպետը հաստատեց, որ մոտ 20 կրակոց է արձակվել, սակայն նա այն չկապեց վերջերս իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ: Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, նրանք ընդամենը նախազգուշացրել են: Եթե իրոք այդպես է, ապա ստացվում է, որ մենք հերթական անգամ նույն երևույթի հետ գործ ունենք՝ որտեղ չի գործում արդարադատությունը, այնտեղ վաղ թե ուշ սկսում է գործել ինքնադատաստանը: Մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ սա հայկական իրականությունից հայտնի մեկ այլ երևույթի՝ շատ զգույշ ինքնակրակվելու տարբերակ է: Անկախ նրանից, թե այդ տարբերակներից որ մեկի հետ գործ ունենք, ամեն դեպքում, փաստն այն է, որ Սյունիքում կամաց-կամաց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, և եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա հետո կարող է ուշ լինել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
10:46 08-03-2017
Սուրիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»