1118 դիտում
19:20 20-05-2015
Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Ժակ Աննոն կգլխավորի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հայտնի է դարձել, որ Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Ժակ Աննոն, որի «Վերջին գայլը» նոր ֆիլմի ցուցադրությամբ էլ կբացվի այդ հեղինակավոր կինոստուգատեսը:
Այս տարի մոսկովյան կինոֆորումի մի շարք նորություններ կներկայացնի, որոնց թվում՝ «Ֆասբինդերի շուրջ» հետահայաց ծրագիրը, նորագույն արգենտինական ֆիլմերի ծրագիրը, փորձարարական կինոյի ցուցադրություններ, ինչպես նաև Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ «Ճակատագրական քառասունականները» միջազգային կինոծրագիրը:
Ժան-Ժակ Աննոն հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ճակատամարտ կրակի համար», «Վարդի անունը», «Սիրեկանը», «Թշնամին դարպասների մոտ», «Յոթ տարի Տիբեթում»: Նա չորս անգամ արժանացել է ֆրանսիական բարձրագույն կինոպարգևին՝ «Սեզարին»:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
23:59 11-04-2015
Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին կգլխավորի Իզաբել Ռոսելինինին
1390 դիտում
15:24 17-09-2020
«Ոսկե ծիրանի» այս տարվա ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը
1201 դիտում
16:45 14-03-2022
Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Էդուարդ Վուլֆսոնը
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում