211652_close_icon

«Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել

views-count865 դիտում article-date 10:07 20-05-2015
Մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը եւ Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման եվ ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձեւավորման հարցերում: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու: Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, եւ այն պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի: Միջոցառմանը մասնակցում էին երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր