1242 դիտում
20:00 30-01-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ Ուսխորհուրդը զինվորի կողքին են
Հունվարի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամաս:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել այցելել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր: Այցերի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը և երիտասարդների մոտ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև մեր պետության և բանակի դերն ու նշանակությունը: Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մեկ օր գտնվել զինվորի կողքին, տեսան նրանց առօրյան, ապրելակերպը, ծանոթացան սսնդակարգին:
Երիտասարդները փորձեցին իրենց մարտական ունակությունները՝ կրակելով մարտական զենքերով: Ուսանողները պատրաստել էին արժեքավոր նվերներ, որոնց թվում էին պրոֆեսիանալ ռազմական հեռադիտակները, հեռուստացույցը, սպորտային գույքը և այլն: Ծրագրի ավարտին նվերները հանձնվեցին զինվորներին:
ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ ծրագիրը ուսանողների համար հիանալի հնարավորություն է մեկ օր զորամասում անցկացնելու և զինվորական ծառայությանը ծանոթանալու: «Մենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ միասին փորձում ենք բարոյական աջակցություն ցուցաբերել մեր երկրի սահմաններն անխախտ պահող զինվորներին: Նմանատիպ ծրագրերը բարձրացնում են երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին», ասաց Սերգեյը:
Զինվորների ազատ ժամանց ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով անցկացվեց հայրենասիրական երգերով ու պարերով հագեցած համերգային ծրագիր:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
4341 դիտում
20:34 19-05-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում
2734 դիտում
11:03 21-07-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մարզային երիտասարդական եռօրյա հավաք է անցկացրել Ծաղկաձորում
Այս բաժնից
1114 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1411 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ