994 դիտում
22:44 18-05-2015
Մարսելի «Լոնշան» պալատի 18-րդ ավանդական փառատոնն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Մայիսի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, որպես խաղաղության խորհրդանիշ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատմական «Լոնշան» (Le Palais Longchamp) պալատի այգում` 18-րդ ավանդական փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ Մարսելի քաղաքապետարանի կողմից տրամադրված ձիթենու՝ «Եղբայրության ծառ»-ի ծառատունկի արարողությունը` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Մարսելի ֆրանսիահայ պատանի սկաուտների մասնակցությամբ:
«Լոնգշամ» պալատի 18-րդ փառատոնը կազմակերպվել էր Մարսելի քաղաքապետարանի և 4-5-րդ շրջանների քաղաքապետարանի կողմից և հարուստ էր բազմաբովանդակ մշակութային միջոցառումներով՝ գրականություն, պոեզիա, գեղանկարչություն, երաժշտություն, երգ, պար, նորաձևություն, մանկական ատելյե և այլն: Փառատոնին մասնակցում են ավելի քան 200 ֆրանսիական կազմակերպություններ: Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Հայաստան»` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին շրջանի սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և այս խորհրդանշական ծառատունկը ամբողջ տարվա ընթացքում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներից հերթականն է:
Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին, փառատոնի կազմակերպիչներին, անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
22:31 23-10-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում
1023 դիտում
15:57 27-10-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում
Այս բաժնից
817 դիտում
19:57 07-02-2025
Արամ Ա Հայրապետը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
814 դիտում
19:47 07-02-2025
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
685 դիտում
19:07 07-02-2025
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը