211652_close_icon

Չինաստանում փղերի նախնիի մնացորդներ են հայտնաբերվել

views-count1472 դիտում article-date 20:58 16-05-2015
Չինաստանի Յուննան նահանգում հնագետները հայտնաբերել են փղերի հնագույն նախնիների՝ ստեգոդոնի մնացորդներ, որոնք մոտ 6 միլիոն տարեկան են: Կմախքը բավականին լավ է պահպանվել: Հնագետների խոսքով՝ գտածոն կնճիթավորների էվոլյուցիայի ուսումնասիրության պատմությունը նոր էջերով կհարստացնի: Կենդանու մնացորդների հայտնաբերման վայրում պեղումները շարունակվում են: Ստեգոդոնները ժամանակին բնակվել են Ասիայում, ունեցել 4 մետր բարձրություն եւ մոտ 8 մետր երկարություն:

Նմանատիպ նյութեր