211652_close_icon

Չինաստանում հնագույն թռչնի մնացորդներ են հայտնաբերվել

views-count1300 դիտում article-date 19:47 12-05-2015
Չինաստանի հյուսիս-արեւելքում հայտնաբերվել են 130 միլիոն տարի առաջ ապրած թռչնի մնացորդներ: Դրանք ժամանակակից թռչունների նախնիների ամենահին մնացորդներն են: Պատկանում են Archaeornithura meemannae տեսակի թռչնին, որի հասակը եղել է 10 սմ: Հնագետները կարծում են, որ գտածոն նոր էջեր կբացահայտնի այդ տեսակի թռչունների ուսումնասիրության գործում: Archaeornithura meemannae-ի թեւերի եւ պոչի կառուցվածքը խոսում են այն մասին, որ այդ թռչունները կարողացել են թռչել՝ ի տարբերություն այլ թեւավորների: Ավելի վաղ գիտնականները կարծում էին, թե ժամանակակից թռչունների առաջին նախնիները չեն կարողացել թռչել:

Նմանատիպ նյութեր