Նեպալում երկրորդ հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 117-ի
Մայիսի 12-ին Նեպալում տեղի ունեցած նոր ու հզոր՝ 7,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից մահացած մարդկանց թիվը հասել է 117-ի: Այդ մասին հայտնել է Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
Վերջին տվյալներով՝ 2 մեծ երկրաշարժների զոհերի ընդհանուր թիվը հասել է 8316-ի, վիրավորներինը՝ 76,638-ի:
Կրկնակի երկրաշարժի առաջին՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են մայիսի 12-ին՝ ժամը 07:05-ին: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը՝ 18,5 կմ խորության վրա: Առաջին ցնցմանը հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժգինը եղել է 6,3 մագնիտուդ: