slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բացահայտվում են Էրգրից հասած երաժշտական պատառիկները. տեսանյութ
211652_close_icon

Բացահայտվում են Էրգրից հասած երաժշտական պատառիկները. տեսանյութ

views-count1427 դիտում article-date 16:01 14-05-2015
«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները հավաքչական աշխատանքներ են կատարել Շիրակի մարզի 20-ից ավելի համայնքներում, որտեղ բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի սերունդների ներկայացուցիչները: Նրանք կրում են արևմտահայության երաժշտական բացառիկ նմուշներ: Այդ մարդկանց միջոցով հավաքագրվել են հին հայկական ժողովրդական երգերը: ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության մշակույթի հանգրվան խորագրով ծրագրի» ընթացքում բացահայտված երաժշտական բացառիկ նմուշները հնչելու են մեր պատմական հայրենիքից գաղթած անձանց սերունդների ներկայացուցիչների կատարմամբ: Դրանք ձայնագրվել են և տարածվել համացանցում: «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը տեղեկացրեց, որ բացահայտել են 40-ից ավելի երգեր և առանձնացրել ամենից քիչ հայտնի և լավագույն 10 երաժշտական նմուշները: Դրանք երաժշտագետն ու նոտայագրողը նոտայագրել են, այնուհետև ձայնագրել: Ծրագրի շրջանակներում նոտայագրված երգերը տպագրվելու են մեկ ամբողջական գրքույկում: Նախատեսվում է անցկացնել նաև գիտական սեմինար, որի ընթացքում հնչելու են մշակութային արժեքների հետ կապված զեկուցումներ: Ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն: Ղարիբ Հարությունյանը նշեց, թե խնդիր են դրել ցույց տալ, որ Էրգրից մեզ հասած, բայց դեռ անհայտ հայկական մշակութային արժեքներ կան, որոնք պետք է բացահայտել և ներկայացնել հանրությանը: Պատրաստվել են նաև երկու-երեք րոպեանոց ֆիլմեր հարցազրույցների մասնակցած անձանց մասին: Երգերը ձայնագրելու ժամանակ ծրագրի կամավորները նաև զրույցներ են ունեցել Արևմտյան Հայաստանից գաղթած անձանց սերունդների ներկայացուցիչների հետ, լսել նրանց վկայությունները: Պատմում են, թե ինչպես են իրենց նախնիները փրկվել թուրքական յաթաղանից. ի դեպ նրանցից շատերը հենց գաղթի ճանապարհին են լույս աշխարհ եկել: Տեղեկացնենք, որ ծրագիրը կամփոփվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգով, որի ընթացքում տատիկ-պապիկների կատարմամբ հնչելու են հավաքչական աշխատանքների միջոցով բացահայտված երաժշտական կատարումները` Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ: Տեսանյութը՝ հետևյալ [url=https://docs.google.com/file/d/0B8xg8UJqwTtAcHdfV3EweldYM00/edit?pli=1v]հղմամբ[/url]: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b] [img]/ups/images/0311949001431598158928401.jpg[/img]

Նմանատիպ նյութեր