1543 դիտում
11:30 19-06-2014
Երևանում խոշորածավալ ապօրինի շինություն է ապամոնտաժվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման համատեղ ուժերով Նոր Արեշի 22-րդ փողոցում հայտնաբերվել և ապամոնտաժվել է մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն: Ի սկզբանե շինարարությունն ընթացել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ: Ապօրինաշինության քանդման համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ այն գտնվել է բարձրավոլտ էլեկտրական օդային մալուխագծերի անվտանգության գոտիների նորմավորված հատվածներում:
Ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ օրս ինքնակամ կառույցների, ինչպես նաև հողազավթումների դեպքերի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտումների 96 արձանագրություն, թվով 58 դեպքերում իրականացվել են ինքնակամների քանդման աշխատանքներ: Ապօրինի շինարարության կանխարգելման, ինքնակամ կառույցների քանդման, ինչպես նաև հողազավթումների դեմ տարվող պայքարում ներգրավված համապատասխան օղակների աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են:
Հստակ պահանջ է դրված՝ հնարավորին արագ հայտնաբերել հողազավթման կամ ապօրինի շինարարության դեպքերը, անօրինական կառուցապատումը կանխել սկզբնական փուլում և ինչպես այդ, այնպես էլ արդեն կառուցված ապօրինաշինության դեպքում իրականացնել առկա շինարարական ծավալների ամբողջական ապամոնտաժում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները շարունակական են: Հատուկ ուսումնասիրվում և համապատասխան ընթացք են ստանում նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը:
Հարկ է նաև մեկ անգամ ևս հիշեցնել, որ մայրաքաղաքում օրինական շինարարություն ծավալելու բոլոր ընթացակարգերն ապահովված են, հետևաբար հողազավթման, անօրինական կառուցապատման ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1119 դիտում
15:27 14-05-2015
Մայրաքաղաքում ապամոնտաժվել է հերթական խոշորածավալ ապօրինի շինությունը
1281 դիտում
14:59 14-03-2016
Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը
868 դիտում
13:37 18-07-2016
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի 4 շինություն
Այս բաժնից
1582 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
796 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
832 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը