Իսպանիայի Սենատը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը
Իսպանիայի սենատը մայիսի 13-ին տեղի ունեցած նսիտում մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, որին դեմ են քվեարկել սենատի անդամներից 130-ը, կողմ՝ 14-ը, ձեռնպահ՝ 68-ը:
Իսպանիայի իշխող Ժողովրդական կուսակցությունը միակն է եղել, որը դեմ է քվեարկել օրինագծին:
Սենատոր Ժոզե մարիա Չիգուիլլոն այսպես է «պարզաբանել» օրինագծին իր դեմ քվեարկելը. «Մենք չենք կարող որոշումկայացնել պատմաբանների և դատավորների փոխարեն: Նրանք, ովքեր ասում են, որ 22 պետություններ ճանաչել են ցեղասպանությունը, պետք է իմանան, որ ցեղասօանությունը չեն ճանաչել 168 պետություններ: Այն ամենը, որ կարող է անել Իսպանիան, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությանն աջակցելն է»: