211652_close_icon
views-count3856 դիտում article-date 10:45 12-05-2015

15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում: Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ թութակները ՔԿՀ-ում եղել են մինչ իր ամուսնու այնտեղ տեղափոխվելը: «Ամուսինս ինքնաբուխ չի որոշել թութակ բերել տալ և պահել: Դրանք ՔԿՀ-ում եղել են ու որպեսզի ցրտից չսատկեն, նա տարել է իր խուց և պահում է»,- թերթի փոխանցմամբ ասել է Ռուզաննա Սեդրակյանը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր