6185 դիտում
11:54 08-02-2014
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 12 տարվա ազատազրկման դատապարտված դատապարտյալը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 7-ին, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 22:30-ի սահմաններում գաղութի ծառայողները նկատել են, որ դատապարտյալ, 52-ամյա Պարգև Հայկազի Կակոյանը չի արձագանքում իրենց և դատապարտյալների կանչերին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Հ. Կակոյանը հանկարծամահ է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 2008 թվականին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ սպանություն կատարելու համար: Ի դեպ, նա նախկինում եղել էր 4 անգամ դատապարտված, որոնց մեծ մասը եղել է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որպեսզի պարզվեն Հ. Կակոյանի մահվան հանգամանքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15424 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35516 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց