ԱՄՆ Այովա նահանգում հնագետները հայտնաբերել են ծովային կարիճի լավ պահպանված մնացորդներ: Հատկանշական են վերջույթները, որոնց միջոցով ծովային կարիճը լողացել է, փորել ծովի հատակի գրունտը:
Հայտնաբերված նոր տեսակը ստացել է Pentecopterus decorahensis անունը: Կարիճի այդ հնագույն տեսակը գիշատիչ է եղել, բայց նրա մասին գիտնականներին շատ բան դեռեւս հայտնի չէ:
Ծովային կարիճները գոյություն են ունեցել 510−248 միլիոն տարի առաջ եւ մինչեւ երկու մետր երկարություն ունեցել: Աստիճանաբար սկսել են բնակվել ցամաքում՝ էվոլյուցիայի ընթացքում հասնելով 20 սմ-ի: