211652_close_icon
views-count1185 դիտում article-date 14:23 11-05-2015

«Հաղթանակի գավաթի» խաղարկությունում հայ ըմբիշները գրավեցին 3-րդ տեղը

Մայիսի 8-10-ը Մինսկի Ալեքսանդր Մեդվեդի անվան մարզապալատում Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բելառուսի օլիմպիակական կոմիտեի, երկրի տուրիզմի և սպորտի նախարարության, ու ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակեպպվել էր «Հաղթանակի գավաթ» անվանումով հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշար: Ստուգատեսին 8 քաշային կարգերում (50 կգ, 55 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ, 84 կգ, 96 կգ և 120 կգ) մասնակցեցին Բելառուսի (3 թիմով), Հայաստանի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդական (1995-1997 թթ ծնվածների) հավաքականները, ընդանուր առմամբ 8 թիմերի 62 ըմբիշ: Յուրաքանչյուր ընտրանու կազմում ընդգրկված էին 8-ական ըմբիշ (96 կգ-ում` Ռուսաստանը, 120 կգ-ում ՝ Լիտվան պատվիրակ չէին ներկայացրել): Թիմային պայքարում «Հաղթանակի գավաթը» նվաճեց Վրաստանի հավաքականը, որի 8 քաշային կարգերի ներկայացուցիչներից 6-ը դարձան հաղթող, իսկ 74կգ-ում էլ բրոնզե մեդալի արժանացան ու թիմային հաշվարկով 74 միավոր վաստակեցին: 59 միավորով 2-րդ տեղը գրավեց Ուկրաինայի ընտրանին, որը 1 ոսկե (Յարոսլավ Ֆիլչակով, 74կգ) և 3 արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանի ընտրանին կարողացավ արժանանալ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի ու վաստակած 55 միավորով թիմային պայքարում եզրափակեց ուժեղագույնների եռյակը: Հայաստանի երիտասարդական հավաքականի պարտվիրակները անհատապես հետեւյալ արդյունքներն արձանագրեցին. 50կգ՝ Նորիկ Հախոյան, 2-րդ տեղ, 55կգ՝ Սլավիկ Գալստյան, 4-րդ տեղ, 60 կգ՝ Տարոն Դումոյան, 3-րդ տեղ, 66կգ՝ Կարեն Ասլանյան, 8-րդ տեղ, 74 կգ՝ Արմեն Հակոբյան, 4-րդ տեղ, 84 կգ՝ Վարուժան Գրիգորյան, 5-րդ տեղ, 96 կգ՝ Հարություն Միքայելյան, 4-րդ տեղ, 120 կգ՝ Էդգար Խաչատրյան՝ 3-րդ տեղ: Սպասվածից համեստ էր 2014թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Կարեն Ասլանյանի (66 կգ) ելույթը, ով հանդես եկավ վնասվածքով: Նշենք, որ այս ստուգատեսում Ռուսաստանի ներկայացրած 7 պատվիրակներից 2-ը հայազգի ըմբիշներ էին: Նրանցից Գարիկ Պետրոսյանը 66կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց, իսկ 74 կգ-ում ելույթ ունեցած Վադիմ Յավրույանն էլ 8 մասնակիցների պայքարում գրավեց 7-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր