Մաշտոցի պողոտային հարակից սրճարանի թունելի մոտից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտային հարակից սրճարանի թունելի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային արտադրության «Մակարով» տեսակի, առանց համարի ատրճանակ, պայթուցիչի լիցք և տարբեր տ/չ 32 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]