Կոլումբիայում գտել են Մարկեսի գողացված գիրքը
                        Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպի առաջին հրատարակությունը գտնելու մասին, որը գողացել էին մեկ շաբաթ առաջ մայրաքաղաք Բոգոտայում: 
Գիրքը պատկանել է հավաքորդ Ալվարո Կաստիլիոյին. նա այն ձեռք էր բերել 1967թ-ին, որն այնուհետև մակագրել էր Մարկեսը: 
«100 տարվա մենությունը»  գտնվել է Բոգոտայի գրքի շուկաներից մեկում: Ենթադրվում է, որ այն գողացել են հնաոճ իրերի առևտրով զբաղվողները: 
Նշենք, որ Մարկեսի  աշխարհահռչակ վեպի առաջին հրատարակության արժեքը գնահատվում է մի քանի տասնյակ հազար դոլար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

