2-րդ աշխարհամարտի հաղթանակի 70 ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններ` Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել 2-րդ աշխարհամարտի հաղթանակի 70 ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Քաղաքական գործիչները, պատերազմի վետերանները հավաքվել են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհվածների հուշարձանի մոտ: Այս արարողությունը կոչված է հիշելու այն պահը, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հայտարարել է, որ նացիստական Գերմանիայի հետ պատերազմն ավարտված է:
Լռության րոպեից և հրետանային սալյուտից հետո անհայտ զինվորի հուշարձանի մոտ դրվել են պսկաներ` կարմիր կակաչներից, որոնցից յուրաքանչյուրը փամփուշտներից արյան հետք է հիշեցնում: Կարմիր կակաչը պատերազմների զոհերի հիշատակի եվրոպական խորհրդանիշն է:
Մեծ Բրիտանիայում մայիսի 8-ին զինվորական շքերթների փոխարեն անցկացվում են հիշատակի արարողություններ: