2339 դիտում
09:51 07-05-2015
Հայկական լեքսիկոնով ասած` «փայ մտնել» նաև արտագաղթից. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներին հարկելու» օրենք անվանումը: Այս փոփոխություններով, արտագնա աշխատանքի մեկնողները պետք է եկամտահարկ մուծեն ոչ թե՝ տվյալ երկրի, այլ՝ Հայաստանի պետական բյուջե: Վերջին օրերին այս օրինագծի բավական բուռն քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ փաստարկներ բերեցին այն մասին, որ, մի շարք խնդիրներից բացի, նման օրենքով խթանվելու է արտագաղթը: Թե ինչպիսի տեսքով, ի վերջո, կընդունվի այս օրենքը, ցույց կտա ժամանակը:
Բայց հերթական անգամ ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքն արտագաղթի նկատմամբ: Բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները, տարիներ շարունակ հայտարարում են, որ արտագաղթը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի: Բայց որևէ գործնական քայլ չձեռնարկելով արտագաղթը ծնող իրավիճակը փոխելու ուղղությամբ և, ըստ ամենայնի, դա համարելով անհնարին՝ իշխանությունները փորձում են շահել կամ, հայկական լեքսիկոնով՝ «փայ մտնել» նաև արտագաղթից»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10284 դիտում
09:59 21-10-2017
Գազը ՀՀ սպառողին հասցնելու ճանապարհին «Գազպրոմը» «փայ է մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ. «Ժողովուրդ»
1042 դիտում
08:42 10-09-2024
Կառավարությունը փայ է մտնում բիզնեսին․ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»