211652_close_icon
views-count711 դիտում article-date 22:49 05-05-2015

Ֆրանսիայում բազային կենսաթոշակի ամենամսյա չափը կազմում է 1032 եվրո

Ֆրանսիայում 2014-ի ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճել է 1,4%-ով և հասել 13,7 մլն մարդու: Նրանցից 6,1 մլն-ը տղամարդ է, մնացած 7,6 մլն-ը՝ կին: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, 2014-ին կենսաթոշակառուների միջին տարիքը մի փոքր աճել է և կազմել 73,6 տարեկան՝ 2013-ի 73,4-ի համեմատ: Համաձայն ծերության ապահովագրության Ազգային դրամարկղի հրապարակած տվյալների, երկրում բազային կենսաթոշակի ամենամսյա չափը կազմում է 1032 եվրո: Նշվում է, որ ֆրանսիացի կենսաթոշակառուների մեծամասնությունը օրերը գերադասում է անցկացնել քաղաքային միջավայրում: Նրանց շրջանում ամենաընդունված տարածաշրջաններն են Իլ-դե-Ֆրանսը, երկրի հարավ-արևելքը և ողջ հարավային ծովափը:

Նմանատիպ նյութեր