211652_close_icon
views-count10291 դիտում article-date 20:10 06-11-2015

Այցելություն ոստիկանության զորքերի 1032 զորամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 6-ին, աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում, ոստիկանության զորքերի 1032 զորամասում էր: Նպատակն էր՝ ծանոթանալ ծառայության պայմաններին, զինծառայողների աշխատակարգին ու կենցաղին, ներսից տեսնել առկա խնդիրներն ու համատեղ գտնել լուծման եղանակներ: Ոստիկանության զորքերի, 1032 զորամասի հրամանատարությունն ու անձնակազմը ոստիկանության պետին դիմավորեց շարահրապարակում: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանության զորքերի, և, մասնավորապես, 1032 զորամասի զինծառայողների դերը հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում: Պատվո պահակախմբի ելույթից հետո զինծառայողները ներկայացրին մարտարվեստի, սառը զենքին, հրազենին ու հատուկ միջոցներին տիրապետելու հնարքներ, որ յուրացրել են տևական պարապմունքների ընթացքում: Վլադիմիր Գասպարյանը և նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Ոստիկանության պետը ծանոթացավ 1032 զորամասի հիմնանորոգված շենքի պայմաններին, եղավ դասասենյակներում, աշխատասենյակներում, բուժկետում: Այցի ավարտին՝ ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի հրամաններով արժանացան խրախուսանքների: Շնորհավորելով նրանց՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ նաև ոստիկանության ու ոստիկանության զորքերի պրոֆեսիոնալ աշխատանքով է իրականություն դարձել ապահով Հայաստան ունենալու՝ հանրապետության Նախագահի կարգախոսը, և դա արդեն բոլորի կողմից ընդունված իրողություն է: Օրերս հեղինակավոր միջազգային «Գելափ» սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքում Հայաստանն աշխարհում իններորդ երկիրն է ճանաչվել հենց անվտանգության ու ապահովության ցուցանիշով: Այցն ավարտվեց զորամասի հիմնանորգման առթիվ տրված զինվորական ճաշկերույթով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր