211652_close_icon
views-count1182 դիտում article-date 13:52 05-05-2015

Ս. Խաչի մասունքը մեծ շուքով տեղադրվեց Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում. լուսանկարներ

Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում: Խաչափայտի մասունքը Հարություն Հովսեփյանին նվիրաբերվել էր Բուլղար Ուղղափառ եկեղեցու Օխրիդյան վանքից: Վերջինս էլ, պատրաստելով մի մեծ խաչ, մասունքը տեղադրել է նրա մեջ: Երևման Ս. Խաչի տոնին մասունքը հանձնվեց Ս. Սարգիս եկեղեցուն: Արժանապատիվ տեր Բարթուղիմեոսը այդ օրվա տոնական Պատարագը մատուցեց Ս. Խաչի մասունքով պատրաստված Խաչով, իսկ Պատարագի ավարտին կատարեց Անդաստանի կարգ՝ օրհնեց հավատացյալներին: Արարողությունից հետո Ս. Խաչը դրվեց եկեղեցում ի երկպագություն: Տեր հայրն իր քարոզում շնորհակալություն հայտնեց Խաչի քավոր Հարություն Հովսեփյանին մասունքի հանձնման համար և մասնավորապես նշեց. «Այսօր իսկապես տոնի խորհուրդը իրականություն դարձավ մեր համայնքի համար: 351 թ. Ս. Խաչը երևաց Երուսաղեմի երկնակամարում և բազմաթիվ մարդկանց դարձի բերեց, ամուր պահեց իրենց հավատքի մեջ, իսկ այսօր Աստված մեզ ուղարկեց Ս. Խաչափայտի մասունքը և մեր մեջ ևս երևաց Ս. Խաչը, որը մեզ ավելի պետք է միավորի, զորացնի մեր հավատքն ու հոգևոր և մարմնավոր բժշկություն կպարգևի հավատքով խնդրողներին»: [url=«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայկական Տեղեկատվական Կայք ]«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» [/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր