838 դիտում
11:39 03-05-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ
Աժ նախագահի ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելը նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան այդ ազատությունից օգտվելը եւ այն ի շահ հասարակության գործածելը: Սա նշանակում է թշնամանքի եւ անհանդուրժողականության բացառում եւ գործընկերային փոխհարաբերություններ պետության, հասարակության ու ԶԼՄ-ների միջեւ՝ անկախ վերջիններիս ունեցած քաղաքական դիրքորոշումից, ուղղվածությունից եւ այն գաղափարախոսությունից ու գործելակերպից, որ բնորոշ է որեւէ լրատվամիջոցի: Այդ փոխհարաբերությունների հիմքը նույն հասարակության շահն է, որը գերակա է եւ խոսքի ազատությունը երաշխավորող իշխանության, եւ այդ ազատությունը գործնականում կրող ու իրացնող ԶԼՄ-ների համար:
Լրատվամիջոցների այն բազմազանությունը, որ առկա է մեզանում, եւ նրանց անխոչընդոտ գործունեությունը փաստում են այդ շահի ըմբռնման ու գիտակցման մասին:
Քաղաքացիական հասարակության կայացումը մեր երկրում չընդհատվող գործընթաց է: Պետությունն անհրաժեշտ իրավական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ ապահովելով այնպիսի մթնոլորտ եւ գործունեության պայմաններ, որոնց առկայությամբ հայաստանյան մամուլը կարողանում է լիարժեքորեն տիրապետել խոսքի ազատությանը եւ հնարավորինս օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքել հասարակության խնդիրներին, հրապարակայնացնել նրա հարցադրումները եւ պահանջները:
Խոսքի ազատությունը պատասխանատվության հետ մեկտեղ պահանջում է նաեւ այն չարաշահելուց ձեռնպահ մնալու, ճշմարտության դեմ չմեղանչելու, պատեհապաշտությամբ եւ ամբոխահաճությամբ չգայթակղվելու խիզախություն: Վստահ եմ, որ մեր ԶԼՄ-ները կշարունակեն արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմաններն ու հնարավորությունները՝ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվելով ճշմարտության առաջնայնությամբ եւ համամարդկային արժեքներով:
Մաղթում եմ ձեզ, հարգելի լրագրողներ եւ ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաջողություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:
Նմանատիպ նյութեր
973 դիտում
10:35 16-10-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ
39583 դիտում
17:43 03-05-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
1134 դիտում
11:35 10-11-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
Այս բաժնից
796 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1090 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին