ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Բալթիմորի անկարգությունների 38 մասնակցիների
Ամերիկյան Բալթիմորում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված ոստիկանությունը ձերբակալել է 38 մարդու, հաղորդում է Associated Presse-ը:
Տեղի ոստիկանության պետ Ջերրոն Ջեքսոնի խոսքով՝ ևս 15 հոգի ձերբակալվել է, քանի որ խախտել է պարետային ժամը:
Հիշեցնենք, որ Բալթիմորում անկարգություններն առաջացել են ոստիկանների կողմից սևամորթ տղամարդու սպանության կապակցությամբ: