2583 դիտում
11:31 01-05-2015
30-ամյա Լյուդվիգն ընկերների հետ «Էքստրա» սուպերմարկետի մոտից փախցրել է 21-ամյա հարևանուհուն, բայց աղջկան փախցնելուց հետո ընկերները փոշմանել են
30-ամյա Լյուդվիգ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հարևանուհի, Արարատի մարզի բնակչուհի, 21-ամյա Լարիսա Մուրադյանի հետ ամուսնանալու նպատակով վերջինիս առևանգելու իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգնության խնդրանքով դիմել է Քաջարան քաղաքի բնակիչներ Աշոտ Հակոբյանին, Մհեր Օհանյանին և Արթուր Ալեքսանյանին` վերջիններիս ներկայացնելով, որ Լարիսա Մուրադյանի հետ փոխադարձ համաձայնությամբ ցանկանում են ծնողներից գաղտնի փախչել և ամուսնանալ:
Ա.Ալեքսանյանի, Ա. Հակոբյանի, Մ. Օհանյանի հետ առանց նախնական համաձայնության Լյուդվիգ Քոչարյանը, նախապես տեղյակ լինելով, որ Լարիսա Մուրադյանը պետք է առավոտյան գնա Արտաշատ քաղաքում գտնվող <<Էքստրա>> մարկետ աշխատանքի, Ա. Ալեքսանյանի վարած Մերսեդես մակնիշի 33 ՕV 853 հ/հ-ի ավտոմեքենայով գնացել են Լարիսա Մուրադյանի տան մոտ, որտեղ խաբեությամբ, այն է` Արտաշատ քաղաք տանելու պատրվակով իրականությունը խեղաթյուրելու միջոցով Լարիսա Մուրադյանին առաջարկել է նստել նշված ավտոմեքենան:
Լարիսա Մուրադյանը, վստահելով Լյուդվիգ Քոչարյանին, նստել է նշված ավտոմեքենան և միասին գնացել են Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց, որտեղ Ա.Ալեքսանյանը ավտոմեքենայի ուղղությունը փոխել է դեպի Երևան-Երասխ ավտոճանապարհը տանող Երևանյան փողոց: Լարիսա Մուրադյանը, հասկանալով, որ իրեն առևանգում են, բացել է ավտոմեքենայի դուռը և ցանկացել դուրս նետվել, սակայն Լյուդվիգ Քոչարյանը բռնել է նրա թևերից ու այդ կերպ նրան պահել ավտոմեքենայի հետևի նստատեղին` Լարիսա Մուրադյանի առողջությանը պատճառելով ձախ բազկի արյունազեղման ձևով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, այն է Ա.Ալեքսանյանը, Ա.Հակոբյանը և Մ.Օհանյանը, հասկանալով, որ Լյուդվիգ Քոչարյանն իրականում ցանկանում է առևանգել Լարիսա Մուրադյանին, կանգնեցրել են մեքենան, իսկ Լարիսա Մուրադյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել է նույն փողոցում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և օգնություն է խնդրել, ինչի համար էլ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Լյուդվիգ Քոչարյանի դեմ քրեaկան գործ է հարուցվել ՀՀ քրեaկան օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5113 դիտում
14:12 25-09-2015
22-ամյա Թաթուլը եղբոր եւ ընկերոջ հետ Յուրիին ծեծի ենթարկելով՝ նրա մոտից փախցրել է սիրած աղջկան
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»