211652_close_icon
views-count1072 դիտում article-date 10:37 01-05-2015

Հայաստան փոխանցվող գումարների զուտ ներհոսքը նվազել է 51 տոկոսով. Ժողովուրդ

«Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որոնք ՀՀ կենտրոնական բանկը երեկ է հրապարակել, ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող գումարների զուտ ներհոսքը, անցած տարվա համեմատ, նվազել է 51 տոկոսով: Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը՝ ՀՀ փոխանցված և ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը, կազմել է 217 մլն 340 հազ. դոլար: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 106 մլն 803 հազ. դոլար, անկումը կազմել է 110 մլն 537 հազ. դոլար: Ի դեպ, այս տարվա հատկապես առաջին երկու ամիսներին տրանսֆերտների անկումը շատ կտրուկ է եղել՝ մոտ 60 տոկոս, սակայն մարտին իրավիճակը մի փոքր փոխվել է: Մարտի զուտ ներհոսքը կազմել է 51 մլն 240 հազար դոլար, անցած տարվա 80. մլն 766 հազ. դոլարի դիմաց: Այսինքն՝ անկումը կազմել է 36,5 տոկոս: Եթե առաջին եռամսյակում արձանագրված միտումները պահպանվեն, ապա տարվա կտրվածքով անկումը կկազմի 800 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր