1306 դիտում
10:24 13-01-2015
Հայաստան փոխանցվող գումարների չափը անցալ տարի զգալիորեն նվազել է. Հայոց Աշխարհ
«Հայոց Աշխարհ» թերթը գրում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մի քանի տարի է պահանջվել, որ վերականգնվի արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների նախկին մակարդակը: Ավելին՝ դրանք սկսել էին բավականաչափ գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները:
Սակայն անցած տարի վիճակը դարձյալ փոխվել է: Մասնավոր տրանսֆերտների հոսքը ոչ միայն վերադարձել, այլև նույնիսկ մի փոքր զիջել է 2008թ. մակարդակը:
Ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով Հայաստան փոխանցվող գումարներն անցած տարի զգալիորեն նվազել ոն : Եթե մինչև սեպտեմբեր դեռևս պահպանվում էր աճի դրական դինամիկան, ապա հոկտեմբերից հետո տրանսֆերտային հոսքերը դարձել են բացասական: Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ (դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել) մասնավոր ոչ առևտրային փոխանցումները կրճատվել են 4,8 տոկոսով:
Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, անցած տարվա 11 ամիսներին բանկային համակարգի միջոցով ընդհանուր առմամբ արտերկրից ոչ առևտրային նպատակով ստացվել է 1 մլրդ 601 մլն դոլար: Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրված կտրուկ անկման հետևանքով տրանսֆերտների հոսքերն այլևս դադարեցին դրական լինել: Տարեսկզբին ակնկալվող 9 տոկոսի փոխարեն 11 ամիսների տվյալներով տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան 80 մլն դոլարով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
10:37 01-05-2015
Հայաստան փոխանցվող գումարների զուտ ներհոսքը նվազել է 51 տոկոսով. Ժողովուրդ
1090 դիտում
09:35 01-10-2014
ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 %-ով. աղքատությունը խորանում է. ՀԺ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»