Վրաստանի վարչապետը առաջիկա 2 շաբաթում պետք է օրերս հրաժարական տված 2 նախարարներին փոխարինող գտնի
Վրաստանի վարչապետը առաջիկա 2 շաբաթվա ընթացքում պետք է օրերս հրաժարական տված 2 նախարարներին փոխարինող գտնի, ինչից հետո խորհրդարանը պետք է վստահության քվե տա նախարարների կաբինետին:
Երեքշաբթի պաշտոնը լքել էր բնապահպանության նախարարը: Ավելի ուշ հայտնի էր դարձել սպորտի նախարար Լևան Կիպիանիի հրաժարականի մասին: Նա դարձավ հրաժարական ներկայացրած 7-րդ նախարարը:
Ըստ Վրաստանի սահմանադրության, նախարարների մեկ երրորդի փոփոխությունից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և կրկին ստանա խորհրդարանի վստահությունը: